‘Պայթյունից հետո զբոսաշրջիկները չեղարկում են ամրագրումներն ու հեռանում Ստամբուլից’

1680

Ստամբուլի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Սուլթանհամեթ հրապարակում այսօր տեղի ունեցած հզոր պայթյունից հետո օտարերկրացի զբոսաշրջիկները սկսել են չեղարկել ամրագրումներն ու հեռանալ Ստամբուլից: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Sondakika» լրատվական կայքին:

Ստամբուլի Սուլթանահմեթ շրջանի Տուրօպերատորների միության նախագահ Յաշար Յավուզը հայտարարել է, որ պայթյունը մեծ հարված է հասցրել զբոսաշրջությանը:

«Այս շրջանում մոտ 7000 հյուրանոց կա: Ստամբուլ եկած զբոսաշրջիկները, կիսատ թողնելով ուղևորությունները, սկսել են հեռանալ: Արդեն սկսել են հետադարձի տոմսեր գնել: Այս պայթյունի պատճառով 2016 թվականը զբոսաշրջության տեսակետից կարելի է ավարտված համարել: Արդեն սկսվել են ամրագրումների չեղարկումները»,- տեղեկացրել է Յավուզը:

Այսօր առավոտյան Ստամբուլում` զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը հանդիսացող Սուլթանահմեթ թաղամասում, հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով, ըստ նախնական տնվյալների` 10 հոգի զոհվել է, իսկ 15-ը` վիրավորվել: Զոհերի և վիրավորների մեջ կան օտարերկրացիներ:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Նախնական տեղեկություններով, Ստամբուլի պայթյունից հայեր չեն տուժել’