‘Միջոցառում՝ նվիրված Սերգեյ Նիգոյանի և այլ զոհերի հիշատակին’

900

«Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» քաղաքացիական նախաձեռնությունը վաղը, ժամը 12:00-ին, Ուկրաինայի դեսպանատան դիմաց կազմակերպել է Սերգեյ Նիգոյանի և  ազատության մյուս մարտիկների հիշատակին նվիրված միջոցառում:

Հայտարարության մեջ նշվում է.

Սույն թվականի հունվարի 22-ին՝չորեքշաբթի օրը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ուկրաինական ուժային կառույցի աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների վրա բացված կրակահերթի պատճառով երեք Ազատության մարտիկներ անմահացան, որոնցից մեկը հայազգի Սերգեյ Նիգոյանն էր։

Հայաստանի ժողովրդավար և ազատ քաղաքացիներս խստորեն դատապարտում ենք Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացրած բռնությունները սեփական քաղաքացիների և մարդկանց նկատմամբ, և անհանգստություն ենք հայտնում, որ նման գործելակերպը կարող է տարածվել Մաքսային միություն անդամագրման ցանկություն հայտնած երկրներում։

Նախորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Շիրակի մարզում, Արագածում, Ապարանում և Թալինում առկա են տեղումներ’