‘«Միսս Ռուսաստանը» որոշել է դիմել դատարան՝ թաղման կատալոգում իր լուսանկարի պատճառով’

1327

«Միսս Ռուսաստան» մրցույթի հաղթող Իրինա Անտոնենկոն գովազդային գործակալությանը դատի է տալու՝ իր լուսանկարը թաղման կատալոգում տպագրելու համար: Ինչպես հաղորդել է The Daily Mail-ը, ծիսական ծառայություններ մատուցող գրասենյակն աղջկա լուսանկարը տեղադրել է տապանաքարերի վրա՝ առանց նրա համաձայնության: Լուսանկարները տեղադրվել են մի քանի կատալոգներում, մտացածին անուններով: Թաղման գրասենյակի անունը չի հաղորդվում: «Այդ լուսանկարներն ուղարկել են իմ հեռախոսին, և դրանք նման են սարսափ ֆիլմերի կադրերի: Դրանցում ես պատկերված եմ մահացած ու թաղված»,- հայտնել է գեղեցկուհին:

Թաղման գրասենյակի տնօրենը հայտարարել է, որ չի իմացել, թե գովազդային ընկերության ուղարկած լուսանկարներում ով է պատկերված:

Եկատերինբուրգցի Իրինա Անտոնենկոն «Միսս Ռուսաստան» մրցույթի հաղթող է ճանաչվել 2010 թ., ապա դարձել է «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ դուրս եկած տասնհինգ գեղեցկուհիներից մեկը: Փոխանցում է Lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիայի կազմում գտնվող Մադեյրան նույնպես կարող է շոտլանդական տիպի հանրաքվե անցկացնել ‘
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Բաց մի թողեք այս հանդիպումները’