‘Միքայել Մելքումյան. Մենք գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների’

1352

«Մեր քաղաքական օրակարգը չի փոփոխվել: Մենք գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ֆորմալ առումով ոչ իշխանական է, սակայն բովանդակային առումով՝ ընդդիմություն:

Պատգամավորը նշեց նաեւ, որ այսօր բացառիկ շանս է ընձեռնվել՝ ժողովրդի ցանկությունների հետեւից գնալու համար: «Չնայած, ժամկետները ինձ զարմացնում են. այս ամենը սպասվածից վաղ տեղի ունեցավ: Ասեմ, որ մենք անձնական վիրավորանքների դաշտ չենք մտնելու»,- հայատարարեց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն մեղադրանքներին, թե իբր Գագիկ Ծառուկյանը խուսափում է հարկեր վճարելուց, Միքայել Մելքումյանը ասաց, որ պետությունում առկա են ֆինանսական չարաշահումների բազմաթիվ դեպքեր, որոնց վրա իշխանությունը աչք է փակում: Նա ներկայացրեց ԱՎԾ-ի կողմից հրապարակված արտահանման ծավալների ցուցանիշը, որը կազմում է 1 մլրդ 378 մլն դոլար: Պատգամավորը այն համեմատեց Կառավարության բյուջետային ուղերձի հետ, որտեղ բոլորովին այլ թիվ է ներկայացրած՝ 1 մլրդ 636 մլն դոլար: «Պետությունը, փաստորեն, կորցրել է 158 մլն դոլար և պարզ չէ, թե այդ գումարը որտեղ է»,- հավելեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Ռունին գոհ է, որ խաղում է կիսապաշպանությունում»’
Հաջորդ հոդվածը‘Ինչ կանի ԲՀԿ խմբակցությունը, եթե Ծառուկյանին զրկեն մանդատից’