‘Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց’

1181

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա է մերկասառույց:

Ձյուն է տեղում Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սարավան և Ելփին գյուղերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը  09:40–ի  դրությամբ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի  Մարալիկի  տարածաշրջանի Լանջիկի  հատվածում, Գյումրիից դեպի  Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ  մերկասառույց է:

Ստեփանավանի,  Դիլիջանի, Տավուշի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի,  Վարդենիսի, Եղեգնաձորի,  Վայքի, Ջերմուկի, Սիսիանի,  Գորիսի, Մեղրիի ավտոճանապարհներին,  Վարդենյաց  և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:                                                                                                                                                                             

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘«Ղ.Տելեկոմ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 750 մլն դրամի լիցքավորման քարտ հափշտակելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Դուք ինչպե՞ս եք պատկերացնում. հենց այս գլխից ասենք՝ ինչ ասեք՝ ընդունո՞ւմ ենք’