‘Մի շարք երկրներ կոչով դիմել են Ադրբեջանին՝ Կարեն Պետրոսյանի դին հանձնելու համար. Հրապարակ’

1249

«Հրապարակ»-ն անդրադարձել է գերեվարված և Ադրբեջանում սպանված Կարեն Պետրոսյանի թեմային: «Ֆրանսիան ցնցված է ՀՀ քաղաքացու մահվան լուրից: Ֆրանսիական կողմը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Կ.Պետրոսյանի դիակի  հանձնումը հայկական կողմին և մահվան հանգամանքները պարզելու համար հետաքննություն անցկացնել»,- գրում է թերթը եւ հավելում, որ բացի Ֆրանսիայից, նման հայտարարությամբ հանդես են եկել նաև տարբեր երկրների արտգործնախարարներ:
Հիշեցնենք, որ խոսքը օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հաջորդ օրը, ըստ ադրբեջանցիների առաջ քաշած վարկածի՝ հանկարծամահ եղած Կարեն Պետրոսյանի մասին է, որի դին դեռ Ադրբեջանում է:
Կ.Պետրոսյանի դին արտահանձնելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Իսկ Կարմիր խաչի գրասենյակից թերթին տեղեկացրել են, որ այս պահին որևէ նորություն չկա:
 
Հոդվածն ամբողջությամբ՝  «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:   

Նախորդ հոդվածը‘Մասնավոր տրանսֆերտները Հայաստանից ավելի արագ տեմպերով են արտահոսում’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ից’