‘Մխիթարյանը` «Բարսելոնայո՞ւմ». ՖԻՖԱ-ի գործակալ’

825

ՖԻՖԱ-ի հայտնի ֆուտբոլային գործակալ Սեֆեր Ալիբաեւը ուկրաինական «Футбол» հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադառնալով «Շախտյորի» խաղացողներին եւ նրանց տրանսֆերային հեռանկարներին, Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ նշել է.

«Հենրիխ Մխիթարյանը թիմի առաջատարներից մեկն է, եւ նա ողջ մրցաշրջանի ընթացքում աչքի է ընկնում ոչ միայն բազմաթիվ գոլերով, այլ նաեւ իր խաղով, ֆուտբոլից դուրս վարքագծով: Այսինքն, կարելի է ասել, որ նա կարող է լինել ցանկացած ակումբի ամենաէական ձեռքբերումը: Լսել եմ, որ նրան «Բարսելոնա» են ուղարկում: Իմ կարծիքով, նա կարող է ցանկացած ակումբում հանդես գալ»,- նշել է Ալիբաեւը:

Նախորդ հոդվածը‘Բժշկի անփությությունը 3 մարդու մահվան պատճառ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել, որը թույլ է տալիս ոչնչացնել երկրի օդային տարածքը խախտած օդանավերը (փաստաթղթի մանրամասները)’