‘Մհեր Արշակյան. Մի՛ եղեք փամփուշտ խիզախ ծերունու ճակատին. Civilnet’

4132

Վերջապես պետության առաջին դեմքն արեց ամենասպասված խոստովանությունը՝ մենք դատարաններ չունենք։ Այս հայտարարությունից հետո միակ լեգիտիմ իրավական կառույցը Հայաստանում դառնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Որովհետեւ նա հետաքննություն է սկսում փաստի կամ հայտարարության հիման վրա։ Ի՞նչ պետք է անի ՀՀ քննչական կոմիտեն, այսինքն, Աղվան Հովսեփյանը (հիշենք, իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը նրան դարձրեց իրավապահ համակարգի ամենալեգիտիմ անձը)։ Նա պետք է զբաղվի դատական բոլոր գործերով, որ կայացվել են Հայաստանում Սերժ Սարգսյանի օրոք (քանի որ նախորդ նախագահները նման հայտարարություն չեն արել)։

Պետք է գործ հարուցվեն վերջին յոթ տարիներին դատավճիռներ կայացրած ՀՀ բոլոր դատավորների նկատմամբ եւ նվազագույնը ետ պահանջվեն վերջին յոթ տարիների ընթացքում նրանց վճարած աշխատավարձերը՝ որպես անաշխատ եկամուտ։ Օրինաչափորեն նրանցից պետք է վերցնել ցուցմունքներ, թե ինչու մինչեւ հիմա որեւէ անկախ դատավճիռ չի կայացվել։

Երկրորդ, Աղվան Հովսեփյանի կառույցը պետք է քրեական գործ հարուցի Սերժ Սարգսյանի նկատմամբ, քանի որ հակառակ դեպքում ինքը դադարում է լինել նոր իրավիճակի միակ լեգիտիմ ներկայացուցիչը եւ, հետեւաբար, ինքը նույնպես ընկնում է քրեական հետապնդման տակ, քանի որ պետք է որ խուլ կամ կույր կամ առավելագույնը՝ ոչ ադեկվատ չլինի նման հայտարարություններն աչքաթող չանելու համար։ Ուրեմն, անխուսափելի է նաեւ Սերժ Սարգսյանի հանդեպ քրեական գործը։ Սերժ Սարգսյանի դեմ հիմնական ցուցմունք տվողի տեղն էլ կարող եմ ասել՝ Հրայր Թովմասյան։ ՀՀ արդարադատության նախկին նախարարն այս օրերին Սյունիքի մարզի բնակիչներին համոզում է, ուղղակի աղաչում է հավատալ, որ դատարանները չեն գործում, որովհետեւ նրանց բոլորին նշանակում է մեկ մարդ՝ ՀՀ նախագահը, ինքը նշանակում է եւ հետեւաբար նրա կամքն էլ կատարում են դատավորները։

Աղվան Հովսեփյանն իմացած լինի, որ սա իսկապես «ուչաստկովիի» մակարդակի գործ է, արդեն գրեթե բացահայտված։ Ինքը պարզապես պետք է սկսի հետաքննությունը, ֆորմալ գործ պետք է անի, լրիվ ձեւական մի բան։ Գործն ինքն իրեն առաջ կգնա ուղղակի արագացված քննությամբ։ Հավանաբար որեւէ դատավորի հարց տալու կարիք էլ չի լինի, իրենք կխոստովանեն։ Սերժ Սարգսյանը երկու անգամ երդվել է ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելով՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները։ Այսինքն, արդեն կա մի Սահմանադրություն, որի պահանջները պետք է կատարել։ Եթե այդ Սահմանադրության մեջ վերջին 25 տարիներին որեւէ կետ չի եղել դատական անկախության մասին, ի՞նչ հույսով են իրականացվել դատաքննությունները։

Եվ ինչո՞վ բոլոր դատապարտյալներն այս տրամաբանությամբ քաղբանտարկյալներ չեն։ Այս հարցերին պետք է պատասխանի Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցը գործը հարուցելիս։ Որովհետեւ, ընկերներ, մարդը երդվել է Սահմանադրության վրա, մարդը խոստացել է հարգել Սահմանադրության պահանջները, այդ Սահմանադրությանը գոնե մեկ անգամ (2005-ին) Վենետիկի հանձնաժողովը «դաբրո» է տվել։

Հիմա դուք ասում եք՝ Սահմանադրությունը փոխենք, դատարանները կփոխվեն։ Այդ ծերունին տվել է միակ տեղին պատասխանը՝ ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը։ Կյանքում միակ փոխելու ենթական, ընդհանրապես, մարդն է։ Երբ մեղքը գցում եք Սահմանադրության վրա, նույնն է, որ եկեղեցուն դիմենք, թե քրիստոնեության դրույթները փոխեք։ Այդպես չի լինում՝ մարդը պետք է փոխվի։

Այդ ծերունին շատ հեռու չի գնացել, բայց բանաձեւել է ժամանակակից «Հայաստանի Հանրապետությունը»՝ քանի դեռ Սերժ Սարգսյանն է իշխանության մեջ, որեւէ օրենք, որեւէ տեքստ, որեւէ գրչով գրվելիք բան փոփոխելի չէ, քանի դեռ մարդն ինքը չի փոխվել։

Շարունակությունն՝ այստեղ:

 

Նախորդ հոդվածը‘Փարիզի ահաբեկչությունների գործով նոր կասկածյալ է հայտնվել’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Ցավում ենք, որ Հայաստանը լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել 2008 թ. մարտի 1-ի մասին’