‘ՄՄ անդամակցության օրենսդրական նախագծերը ԱԺ կմտնեն մարտի վերջին’

883

Մաքսային միության անդամակցության հետ կապված օրենսդրական փոփոխությունների նախագծերը և միջազգային պայմանագրերը Ազգային ժողով կմտնեն մարտի վերջերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Մաքսային միության ճանապարհային քարտեզն արդեն  հաստատվել է: Այն գործողությունների ծրագիր է, որն իրենից ներկայացնում է միջազգային պայմանագրեր, որոնք Հայաստանը պետք է ստորագրի: Դրանց մեծ մասը վավերացվելու են խորհրդարանում, մենք սպասում ենք, որ արդեն մարտի վերջից, ապրիլի սկզբից այդ փաթեթները նաև ՄՄ անդամակցության օրենսդրական փոփոխությունների նախագծերը և միջազգային պայմանագրերը կգան  խորհրդարան»,- ասել է Զաքարյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի մինչև 2015թ. Հայաստանը վավերացնի անհրաժեշտ փաստաթղթերը և դառնա ՄՄ լիիրավ անդամ՝ 2015թ. Եվրասիական տնտեսական տարածքին միանալու համար:

Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Վերջերս հրապարակվել է Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը, ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն ստիպում է բանկերին և ՈՒՎԿ-ին «կուտակային» վճարումներ կատարել ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ճգնաժամ և հանգուցալուծում’