‘ Մյուլեր. Պետք է ընդունել, որ «Բավարիայում» կարող ես նստել պահեստայինների նստարանին’

930

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները պետք է ըմբռնումով մոտենան այն բանին, որ միշտ չեն կարող հիմնական կազմում լինել։ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընդգծել է, որ դա պայմանավորված է մյունխենյան ակումբում բարձրակարգ ֆուտբոլիստների մեծ թվով։

-Միշտ այնպես է լինում, որ որևէ մեկը պետք է հայտնվի պահեստայինների նստարանին, և պետք է համակերպվել դրա հետ, երբ թիմն այսպիսի կազմ ունի,-Մյուլերի խոսքն է մեջբերում «tz»-ն։

Հիշեցնենք, որ «Բավարիան» 23 տուրերի արդյունքներով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է և ունի 58 միավոր։

Նախորդ հոդվածը‘Պիկեն իրավապահների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար տուգանվել է 10.5 հազար եվրոյով’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ հետագայում Հենրիխը կսկսի ավելի լավ խաղալ’