‘Մշակույթի նախարարը կողմ է Գառնիի տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելուն’

1094

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդես է եկել Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու օգտին:

«Եթե սրճարանի կառուցումը չի ենթադրում մշակութային շերտի վնասում, ինչու՞ ոչ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պողոսյանը:

Ավելի վաղ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյան հաղորդել էր, որ սրճարան կառուցելու նպատակով շինարարական աշխատանքներ չեն իրականացվի. նախատեսվում է միայն սեղաններ ու աթոռներ տեղադրել:

 

Նախորդ հոդվածը‘«Եվրոպական փաթեթ» Արեւելյան գործընկերության երկրներին’
Հաջորդ հոդվածը‘Մագիլի քարանձավ. Չղջիկների պահպանում, թե՞ զբոսաշրջության զարգացում’