‘Մագիլի քարանձավ. Չղջիկների պահպանում, թե՞ զբոսաշրջության զարգացում’

3666

Վայոց ձորի մարզում գտնվող Մագիլի քարանձավը կրկին բնապահպանների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Քարանձավը եզակի է այն բանով, որ այնտեղ բնակվում են Կարմիր գրքում գրանցված չղջիկների տեսակներ: Միաժամանակ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը մտադիր է վարձակալության տալ այն` զբոսաշրջության զարգացման նպատակով: Համապատասխան հայտամրցույթ հայտարարվել էր անցած տարվա վերջին:

Բնապահպանական հանրությունն անմիջապես արձագանել այդ ծրագրերին: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Քասաբյանը նշել էր, որ քարանձավի չղջիկների քանակն արդեն կրճատվել է 60-70%-ով: Նրա խոսքով, շինարարական աղմուկն իսկական փորձություն կլինի չղջիկների համար:

Նախորդ հոդվածը‘Մշակույթի նախարարը կողմ է Գառնիի տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելուն’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի փորձագետ. Եթե ընդդիմությունը հասնի իշխանության, դա կարճատեւ կլինի’