Թբիլիսիում մահացել է ծեծված օպերատորը

460

Վրացական «Պրիվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր (Լեսկո) Լաշկարավան, որին հուլիսի 5-ին ծեծել էին Թբիլիսիում ԼԳԲՏ երթի հակառակորդները, մահացել է․ նրան կիրակի օրն առավոտյան իր տան մոտ մեռած է գտել  մայրը։

Առայժմ մահվան ստույգ պատճառը չի նշվում։ Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ մահվան փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 115 հոդվածով՝ ինքնասպանության դրդելը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հուլիսի 5-ին «Ամո՛թ» քաղաքացիական շարժման գրասենյակի մոտ  Լաշկարավայի վրա հարձակվել էին արմատական խմբերի ներկայացուցիչները, որոնք դեմ էին Թբիլիսիում ԼԳԲՏ երթի անցկացմանը։

Հարձակումից հետո BBC-ին տված հարցազրույցում Լաշկարավան պատմել էր, որ խփում էին դեմքին և գլխին։ Օպերատորը վիրահատության կարիք ուներ, քանի որ դիմային ոսկորը կոտրվել էր։

Հուլիսի 5-ին ավելի քան 50 մարդ, հիմնականում՝ ԶԼՄ-ների աշխատակիցներ, հարձակման էին ենթարկվել ծայրահեղ պահպանողականների կողմից, որոնք հանդես էին գալիս Թբիլիսիում ԼԳԲՏ երթ անցկացնելու դեմ։ Կազմակերպիչները հրաժարվել էին երթ անցկացնելուց՝ մասնակիցների անվտանգության նկատառումներով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Հաջորդ հոդվածըԿուբայում հակակառավարական ցույցեր են բռնկվել