‘Մոնդրագոն. Իմ ռեկորդը պատկանում է ողջ Կոլումբիային’

975

Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Ֆարիդ Մոնդրագոնը  չթաքցրեց իր  հույզերը Ճապոնիայի հետ հանդիպումից հետո: Կոլումբիացիներն այդ խաղում հաղթեցին  4:1 հաշվով,  իսկ  43-ամյա դարպասապահը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում՝ դառնալով աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատարիքով ֆուտբոլիստը:  

«Ես երջանիկ եմ, որ մենք մեր երկրպագուներին այսպիսի ուրախություն ենք պարգևում: Իմ ռեկորդը պատկանում է կոլումբիական ֆուտբոլին և իմ երկրին:  Ես հպարտանում եմ իմ ձեռքբերումներով:  Երբ մենք խփեցինք երրորդ գոլը, իմ մարզիչն ասաց, որ ես պատրաստվեմ դաշտ դուրս գալուն», — Մոնդրագոնի խոսքերն է մեջբերում AS-ը: 

Նախորդ հոդվածը‘Հարցում. ռուսաստանցիների երկու երրորդն ուզում է, որ Պուտինը վերընտրվի’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է սպանված զինվորին ‘