‘Մոնսերատ Կաբալյեն Ադրբեջանում պերսոնա նոն գրատա է ճանաչվել’

1472

Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Ադրբեջանի կողմից պերսոնա նոն գրատա է հայտարարվել: Ինչպես Интерфакс-ին հայտնել են Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատնից, նման որոշում է ընդունվել այն բանի հիման վրա, որ երգչուհին օրերս այցելել է Լեռնային Ղարաբաղ:

«Մենք բողոքի նոտա ենք ուղարկել իսպանական կողմին՝ պարզաբանելով ողջ իրավիճակը ու պահանջել ենք պարզաբանել Մոնսերատ Կաբալյեի այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ: Նոտայում նշվում էր, որ Կաբալյեն ադրբեջանական վիզա չի կարող ստանալ, քանի որ պերսոնա նոն գրատա է ճանաչվում»,- հայտնել են Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատնից:

Դեսպանատնից նաև հայտնել են, որ երբ հայտնի է դարձել երգչուհու՝ ԼՂՀ այցելելու մտադրության մասին, երգչուհու մենեջերներին նախապես տեղեկացվել է, որ այցելությունը ԼՂՀ առանց Բաքվի թույլտվության անօրինական է համարվում»: Ի պատասխան Կաբալյեի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ վիճարկելի տարածքում երգչուհին համերգներով հանդես չի գա:

Մոնսերատ Կաբալյեն ԼՂՀ է այցելել հունիսի 4-ին՝ ժամանելով այնտեղ Երևանից: Այդ այցի շրջանակներում երգչուհին, մասնավորապես, հանդիպել է երկրի ղեկավարության ու նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև այցելել է տեղական տեսարժան վայրերը՝ Ղազանչեցոց եկեղեցի ու Նորավանք Երգչուհու համերգը Երևանում կկայանա հունիսի 9-ին:

Նախօրերին Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը, մեկնաբանելվ Կաբալյեի այցը, ասել է, թե նման տեսակի այցերը վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի հարցի խախաղ կարգավորման գործընթացին:

Նախորդ հոդվածը‘Մահացած կուրսանտի եղբայր. «Առաջին հերթին ինձ է հետաքրքրում, թե իրականում ինչ է կատարվել այնտեղ»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» 15 լավագույն գոլը 2012/13թթ մրցաշրջանում’