‘Մոուրինիո. «Պատահում է` 5 գոլ ես բաց թողնում, երբ քո ֆուտբոլիստները հոգնած են»’

893

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է իր թիմի` «Տոտենհեմ»-ից կրած 5-3 հաշվով պարտությունը ԱՊԼ 20-րդ տուրի շրջանակներում.

«Պատահում է, երբ 5 գոլ ես բաց թողնում: Նման բան մրցաշրջանի ընթացքում չպետք է 5 անգամ տեղի ունենա, բայց լինում են վատ խաղեր և հանգամանքների անհաջող դասավորություն, երբ քո ֆուտբոլիստները հոգնել են:

Մենք ինքներս կարող էինք 4,5 կամ 6 գոլ խփել: Երկու թիմն էլ բավականաչափ հոգնած էին: Կարող էր ավելի շատ գոլեր լինել»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Չելսի»-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» բողոքը մերժվել է’
Հաջորդ հոդվածը‘Չավի. «Տրանսֆերների սահմանափակումը մեզ ավելի ուժեղ է դարձնում»’