‘Մոուրինյոյին իր սխալներն են հիշեցնում’

793

2012 թվականի տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մալագան» «Ռեալին» առաջարկել է ձեռք բերել իր երկու խաղացողներին՝ Սանտի Կասորլային եւ Իսկոյին, հայտնում է El Confidencial-ը:

Ֆինանսական խնդիրների պատճառով «Մալագան» երկու ֆուտոլիստներից պատրաստ է եղել բաժանվել 35 միլիոն եվրոյի դիմաց: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին տեղեկացրել է նման հնարավոր տրանսֆերների մասին, սակայն պորտուգալացին մերժել է այդ առաջարկը:

Ավելի ուշ Կասորլան Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվեց 19 միլիոն  եվրոյի դիմաց, իսկ Իսկոն վերջերս նոր պայմանագիր է ստորագրել «Մալագայի» հետ, համաձայն որի ֆուտբոլիստի փոխհատուցման գումարը կազմում է 35 միլիոն եվրո:

 

Նախորդ հոդվածը‘Առաջարկում ենք Հայրիկյանի առողջական վիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել’
Հաջորդ հոդվածը‘Փախստականների ճամբարն Իրաքում ենթարկվել է ականանետային գնդակոծության, կան զոհեր և վիրավորներ’