Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին

479

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա անգլիացի պաշտպան Աարոն Վան-Բիսակային, հաղորդում է The Sun-ը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս, սակայն ակումբի ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստի խաղից եւ շահավետ առաջարկի դեպքում կվաճառի նրա տրանսֆերը։

2019-ին Աարոն Վան-Բիսական Լոնդոնի «Քրիսթալ Փելասից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 45 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըLive ռեժիմով ինքնակործանվող երկիրը․ ՉԻ
Հաջորդ հոդվածը«Արսենալը» երկարաձգեց պայմանագիրը Միկել Արտետայի հետ