Մոուրինյուն կարող է գլխավորել անգլիական գրանդը

294

Իտալական «Ռոմայի»  գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Մոուրինյուն նպատակ ունի կրկին գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ժոզեն անգլիական թիմում կիսատ թողած գործեր ունի», — մարզչի ընկերներից մեկի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել է 2016-ից 2018 թվականներին: Պորտուգալացու հետ «Կարմիր սատանաները» դարձել են Եվրոպա լիգայի հաղթող, Անգլիայի լիգայի գավաթակիր և նվաճել Անգլիայի սուպերգավաթը:

«Մանչեսթեր Յունայթեդից» բացի «Յուրահատուկը» աշխատել է նաև անգլիական «Չելսիում» և «Տոտենհեմում»։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ․ Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Հաջորդ հոդվածըՍամուել Էտո՛Օ-ն մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ