Մոուրինյուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

217

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է հեռանալ ներկայիս ակումբից` ՊՍԺ-ն կամ Մադրիդի «Ռեալը» գլխավորելու համար։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի մարզական խորհրդական Լուիս Կամպոսը պորտուգալացի մասնագետի գործակալի հետ քննարկել է առաջիկա ամառ մարզչի հետ համագործակցելու տարբերակը։

Նշվում է, որ բանակցությունները առաջադեմ փուլում են։

Ինքը՝ Մոուրինյուն, պատրաստ է իտալական ակումբից հեռանալ այս ամռանը, այդ թվում՝ դիտարկելով նաև Մադրիդի «Ռեալը» գլխավորելու տարբերակը։

Նախորդ հոդվածը«Նեապոլը» կերկարաձգի պայմանագիրը Կվարացխելիայի հետ եւ կբարձրացնի աշխատավարձը 3 անգամ
Հաջորդ հոդվածըDiario Sport. Մեսսին Բուսկետսի և Ալբայի հետ կտեղափոխվի Սաուդյան Արաբիա