‘Մոուրինյու. «Հաջորդ մրցաշրջանում չեմ մարզի «Ինտերը». այլ տարբերակներ եմ ուսումնասիրում»’

1097

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ «Ինտերի» նախկին նախագահ Մասսիմո Մորատտիի հետ առաջիկա հանդիպումն ընդամենը ընկերական ժեստ է: Նրա խոսքերով` առայժմ չի նախատեսում վերադառնալ ներաձուրրիների մարզչական կամրջակին և այլ տարբերակներ է ուսումնասիրում:

«Միլան մեկնում եմ մեկ օրով: Երախտապարտ եմ ակումբի նախագահ Մասսիմո Մորատտիին: 2010 թվականին «Ինտերից» հեռանալուց հետո ես լիովին տրվել էի «Ռեալի» և «Չելսիի» հետ աշխատանքներին: Ինձ շատ դժվար էր ժամանակ հայթայթել Մորատտի ընտանիքի հետ ճաշելու համար: Ճաշելուց հետո մենք կգնանք «Սան-Սիրո» և կերկրպագենք «Ինտերին»: Ինձ համար դա զգացմունքային պահ կդառնա: Չնայած` ուզում եմ միանգամից ասել, որ այստեղ չեմ լինելու հաջորդ մրցաշրջանում: «Ինտերն» իր նախագիծն ունի, որի գլխին կանգնած են Տոհիրը և Մանչինին: Ես լիովին աջակցում եմ նրանց և հույս ունեմ, որ ներաձուրրիներին նրանց հետ հաջողություն է սպասվում: Ուզում եմ կրկին տեսնել այն «Ինտերը», որն ուրախացնում էր երկրպագուներին, և հույս ունեմ, որ վաղը բոլոր կժպտան թիմի հաղթանակի համար:

Առայժմ չգիտեմ, թե որ ակումբում կշարունակեմ կարիերաս, բայց ես սիրում եմ ֆուտբոլը և կվերադառնամ մարզչական նստարանին նույն եռանդով ու նույն ամբիցիաներով, ինչ` առաջ: Իմ բոլոր կոլեգաներին և բոլոր ակումբներին հարգանքով եմ վերաբերվում: Իմ ծառայությունն ակումբներին չեմ առաջարկում, ինքս եմ նրանցից առաջարկներ ստանում», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում La Stampa-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոյ Քին. «Ազարն իրեն դրսևորում է երես առած երեխայի պես»’
Հաջորդ հոդվածը‘Whoscored. Մխիթարյանը՝ «Բորուսիա Դ.» — «Պորտու» խաղի լավագույն ֆուտբոլիստ’