‘Whoscored. Մխիթարյանը՝ «Բորուսիա Դ.» — «Պորտու» խաղի լավագույն ֆուտբոլիստ’

1404

Հայաստանի Ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աստղային պիկում է: Մեր ֆուտբոլիստն օրեօր կատարելագործվում է, և դա երևում է խաղադաշտում: 

ԵԼ 1/16 եզրափակչում «Պորտուի» հետ սեփական հարկի տակ կայացած խաղում Մխիթարյանը խաղադաշտում մնաց մինչև վերջ և դարձավ իր թիմի` Կասիլյասի դարպասն ուղարկած երկու գեղեցիկ գոլերի համահեղինակը:

Այս խաղից հետո Whoscored.com կայքը Մխիթարյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ` նրա խաղը գնահատելով ամենաբարձր` 9.5 միավորով: 

Երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է Մարկո Ռոյսը` 8.2: «Մեղուների» առաջին գոլի հեղիանկ Լուկաշ Պիշչեկը ստացել է 7.8 գնահատականը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյու. «Հաջորդ մրցաշրջանում չեմ մարզի «Ինտերը». այլ տարբերակներ եմ ուսումնասիրում»’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը հանել է Բենզեմայի և Վալբուենայի շփման վրա դրված արգելքը’