‘Ռոյ Քին. «Ազարն իրեն դրսևորում է երես առած երեխայի պես»’

1061

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը քննադատական խոսքեր է հղել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի հասցեին, տեղեկացնում է Lefigaro.fr-ը:

«Չեմ կարողանում հասկանալ այս ֆուտբոլիստներին: Նա 5-ամյա պայմանագիր կնքեց «Չելսի»-ի հետ, իսկ հիմա խոսում է ինչ-որ առաջարկների մասին, այն էլ այսպիսի կարևորագույն հանդիպումից առաջ:

Նրա թիմակիցները պետք է մտածեն այդ փաստի վերաբերյալ: Ազարին պետք է դաստիարակել: Նա տաղանդավոր է, սակայն իրեն դրսևորում է երես առած երեխայի պես»,- հայտարարել է Քինը:

Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ նշել էր, որ իր համար դժվար է եղել հրաժարվել փարիզյան ակումբի փողշահավետ առաջարկից:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. «Իրականում, մեր թիմը շատ միասնական է, որտեղ յուրաքանչյուրն օգնում է յուրաքանչյուրին» ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն կբանակցի «Ինտեր»-ի ղեկավարության հետ’