Մոուրինյո․ Որոշել եմ 3 տարով նվիրվել «Ռոմային»

423

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Լիվերպուլի «Էվերտոնը» գլխավորելու ցանկություն հիմա չունի։

«Այս պահին ես ակումբ փոխելու ոչ մի մտադրություն չունեմ։ Ես որոշել եմ 3 տարով նվիրվել «Ռոմային»։ Ես զգում եմ, որ սա իմ նախագիծն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է իսպանացի Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկությունից հետո։ Թիմն առաջիկա խաղերում կղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, շոտլանդացի Դանքան Ֆերգյուսոնը։

Նախորդ հոդվածը«Ռոման» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» խաղացողին