‘Մոուրինյո. «Միակ բանը, որն ինձ դուր չի գալիս այն է, որ պայքարում ենք ֆինանսական կանոններին չհետևող թիմերի հետ»’

1006

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ չէ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարում իր թիմի մրցակիցները չեն հետևում ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոններին: Պորտուգալացի մասնագետն այդպիսով ակնարկել է «Մանչեսթեր Սիթիին», որը նախորդ մրցաշրջանում ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոններին չհետևելու համար տուգանվել էր, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում խոշոր գործարք կատարեց` 25 մլն եվրոյով գնելով «Սուոնսիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիի տրանսֆերը:

«Ես սիրում եմ Անգլիայի առաջնությունը, այն հետաքրքիր մրցաշար է: Միակ բանը, որն ինձ դուր չի գալիս այն է, որ պայքարում ենք ֆինանսական կանոններին չհետևող թիմերի հետ: Չեմ կարծում, որ թիմը, չհետևելով ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոններին, կարող է չեմպիոն դառնալ: Նման խախտումների համար պետք է միավորներ հանել, բայց չգիտեմ` որքան,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվեշի գործակալը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Կոնտեն հնարավոր է հեռանա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ‘