‘Դանի Ալվեշի գործակալը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’

900

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը պատրաստ է իր գործակալի միջոցով բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտին անգլիական ակումբ տեղափոխվելու համար: Այս մասին տեղեկացնում է Express-ը:

Նշենք, որ ավելի վաղ բրազիլացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մտադիր է մնալ կատալոնական ակումբում, սակայն «կապտանռնագույնները» մինչեւ այսօր նրան չեն առաջարկել երկարաձգել պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է այս ամռանը:

Նախորդ հոդվածը‘ Գվարդիոլա. «Ներողություն եմ խնդրում իմ վարքի համար»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Միակ բանը, որն ինձ դուր չի գալիս այն է, որ պայքարում ենք ֆինանսական կանոններին չհետևող թիմերի հետ»’