‘Մոուրինյո. «ՊՍԺ»-ն ամենաագրեսիվ թիմն է, որի դեմ խաղացել ենք’

978

Լոնդոնի «Չեսլիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «ՊՍԺ»-ի դեմ պատասխան հանդիպման նախօրեին խոսել է ֆրանսիական ակումբի մասին։ Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։

-«ՊՍԺ»-ն ամենաագրեսիվ թիմն է, որի դեմ խաղացել ենք այս մրցաշրջանում։ Անկեղծ եմ ասում, ես մտածում էի, որ անգլիական թիմին ոչ ոք չի կարողանա զարմացնել խաղի ագրեսիվությամբ, քանի որ մենք ներքին առաջնությունում դրա պակասը չունենք։ 

Մենք հանդիպել ենք Չեմպիոնշիփից թիմերի Լիգայի գավաթի խաղարկությունում, թիմերի 3-րդ դիվիզիոնից և 4-րդից, սակայն ամենաագրեսիվ մրցակիցը «ՊՍԺ»-ն էր։ Ինձ համար դա միանգամայն անսպասելի էր, ես ակնկալում էի, որ նման վարպետ ֆուտբոլիստներով «ՊՍԺ»-ի դեմ խաղում ֆուտբոլն ավելի շատ կլինի, քան ագրեսիան։

Համաձա՞յն եք, որ առաջին խաղում «ՊՍԺ»-ն գերիշխում էր։

-Դա կխված է այն բանից, թե դուք ինչպես եք ընկալում ֆուտբոլը։ Եթե «գերիշխելու» տակ հասկանանք գոլային պահերը, ապա այո, «ՊՍԺ»-ն ավելի շատ պահեր ուներ։ Բայց եթե կոպիտ խաղը նկատի ունեք, խախտում խախտման հետևից, գնդակին տիրել առանց առաջ շարժվելու, ապա ոչ,-ասել է Մոուրինյոն։

Նախորդ հոդվածը‘Ռոյ Քին. «Շալկեի» առաջին 3 գոլերը Կասիլյասի մեղքով էին ‘
Հաջորդ հոդվածը‘ Դի Մարիան հեռացվելուց հետո վիրավորել է մրցավարին (տեսանյութ)’