‘Ռոյ Քին. «Շալկեի» առաջին 3 գոլերը Կասիլյասի մեղքով էին ‘

1064

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը, ով ներկայումս ֆուտբոլային փորձագետ է, հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալ» — «Շալկե-04» պատասխան հանդիպման (3:4) ժամանակ «Արքայական ակումբի» բաց թողած գնդակների հիմնական մեղավորը դարպասապահ Իկեր Կասիլյասն է։

«Մենք ասում ենք՝ «Շալկեն» լավ խաղաց, բայց առաջին երեք գոլերը Կասիլյասի խղճին են մնում։ Եթե ցանկանում եք ավելի շատ մրցանակներ նվաճել, ապա ձեզ պետք է ոչ միայն պարզապես թոփ-դարպասապահ, այլ դարպասապահ, ով լավագույն մարզավիճակում կլինի։ Նման խաղով «Ռեալը» խնդիրներ կունենա քառորդ եզրափակչում և եզրափակչում։

Բայց դա մարզչի աշխատանքն է, և ոչ միայն այսօրվա խաղում, այլև ընդհանրապես Կասիլյասը վատ մարզավիճակում է, նրան քննադատում են։ Չի կարելի ֆուտբոլիստին կազմում պահել նախկինում մատուցած ծառայությունների դիմաց։ Այս պահին Կասիլյասը պարզապես այնքան լավը չէ, ինչքան հարկավոր է»,-ասել է Քինը։

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Չելսի» – «ՊՍԺ» 2-2․ Ֆրանսիական ակումբը լրացուցիչ ժամանակում խփած երկրորդ գնդակի շնորհիվ դուրս է գալիս 1/4 եզրափակիչ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «ՊՍԺ»-ն ամենաագրեսիվ թիմն է, որի դեմ խաղացել ենք’