‘Չեխիայում արգելել են ալկոհոլի վաճառքը’

1090

Չեխիայի առողջապահության նախարարությունը երկրում շարունակվող ալկոհոլային թունավորումները կանխելու նպատակով խստացրել է ոգելից խմիչքների վաճառքի արգելքը՝ երկրի բոլոր խանութներին պարտադրելով իրենց ընտրանուց հանել սպիրտային խմիչքները,-հայտնում է Reuters-ը:

Նախկինում չեխական իշանությունները փորձում էին կանխել թունավորումների ալիքը ոգելից խմիչքների առքուվաճառքի մասնակի արգելքով:

Սեպտեմբերի առաջին կեսին բռնկված թունավորումների ալիքը արդեն 16 մարդու կյանք է խլել, ևս 3 մահացու դեպք է գրանցվել հարևան Սլովակիայում և Լեհաստանում: 

Նախորդ հոդվածը‘Ինչի մասին է հակաիսլամական ֆիլմը: Հարցեր և պատասխաններ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ընդդիմությունը մեծածավալ ցույց է անցկացնում’