‘Մոսկվայում մանկական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել ‘

930

Մոսկվայում գտնվող մանկական հոգենյարդաբանական կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնում է Interfax-ը:  Հրդեհի մակերեսը 2 քառակուսի մետր է կազմել, կրակը կարճ ժամանակ անց հնարավոր է եղել մարել, սակայն թանձր ծխի պատճառով ստացիոնար բուժում ստացող հիվանդները տարհանվել են: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

ԱԻՆ մոսկովյան վարչությունում հայտնել են, որ հրդեհը տեղի է ունեցել եռահարկ շենքի առաջին հարկում, որն այս պահին վերանորոգման մեջ է գտնվում:

Նախորդ հոդվածը‘Լուչեսկու. Մենք հանդիպմանը պատրաստ ենք’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է ‘