‘«Մոսկվա-Չելյաբինսկ» Ուրալ- М5 ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով տուժած հայ երեխաների վիճակը գնահատվում է ծանր’

1126

«Մոսկվա-Չելյաբինսկ» Ուրալ- М5 ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով տուժած հայ երեխաների վիճակը գնահատվում է ծանր:

Ինչպես ԱրմիՆֆո-ին հայտնել են Ուլյանովսկի մարզային մանկական հիվանդանոցում, Արսեն և Արմեն Թովմասյանների վիճակը գնահատվում է ծանր, երկու երեխաներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ուլյանովսկի տարածաշրջանի Բոլշոյ Չիրկլեյ շրջանի մոտակայքում տեղի է ունեցել վթար:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի բեռնատարը և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով տեղում մահացել են Հայաստանի քաղաքացիներ Անի (ծնվ.1991 թ.), Արսեն (ծնվ.1957 թ.), Հմայակ (ծնվ.1989 թ.), Ազատ Թովմասյանները (ծնվ.1988թ.) և Ազոկիկ Ավանեսյանը (ծնվ.1959թ.), իսկ տուժածներ Հասմիկ (ծնվ.1996 թ.), Արսեն (ծնվ.2011 թ.), Արմեն Թովմասյանները (ծնվ.2012թ.) և Հասմիկ Ավանեսյանը (ծնվ.1994թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկալաևսկի շրջանի կենտրոնական ԲԿ,  որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է:

Նախորդ հոդվածը‘Համացանցում հայտվել են կործանված «Բոինգում» նկարահանված վերջին կադրերը’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ-ն ուժեղացնում է հսկողությունը Երեւան-Սեւան ավտոճանապարհին’