‘Մուսուլման հոգևորականը սելֆին մեղք է համարում’

1084

Մուսուլման հոգևորականը սելֆին մեղք է համարել՝ հայտարարելով, որ դա գոռոզության և մեծամտության արտահայտություն է, հաղորդել է Daily Mail թերթը:

Ինդոնեզացի հանրաճանաչ հոգևորական Ֆելիքս Սիաուն իր Twitter-ում մի շարք գրառումներ է կատարել, որոնցում պարզաբանում է, թե ինչու պետք է խուսափել սելֆի անելուց: Նա հատկապես քննադատել է այն լուսանկարները, որ անում են մուսուլման կանայք, որոնց նա անվանում է «պիղծ»:

Ըստ հոգևորականի՝ սելֆի անողները սոցիալական ճանաչման խնդիր ունեն, և լուսանկարները նրանց օգնում են իրենց ուրիշներից լավը երևակայել: «Մենք վատթարագույն մեղքի՝գոռոզամտության ճիրաններում ենք»,- գրել է նա:

Ի պատասխան հոգևորականի քննադատության՝ սոցիալական ցանցերի հարյուրավոր օգտատերեր տեղադրել են իրենց սելֆին: Փոխանցում է lenta.ru-ն.

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն Պուտինին կոչ է արել ազատ արձակել օդաչու Սավչենկոյին’
Հաջորդ հոդվածը‘Լարված իրավիճակ ՄԻԵԴ դիմաց` Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի կապակցությամբ. լուսանկարներ’