‘Մ. Մելքումյան. Մաքսային մարմինների տվյալներն ավելի հավաստի են’

1059

«Նման հակասությունը կարող է առաջանալ դրամական փոխարժեքի պատճառով, քանի որ գազի գինը նախատեսված է եղել 356 դրամով՝ մեկ դոլարի դիմաց, իսկ այսօրվա դրությամբ դրամի փոխարժեքը տարբեր է: Արգումենտներից մեկը դա է: Իսկ իրականում մաքսային մարմինների տվյալներն ավելի հավաստի կարելի է համարել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով այն հակասությունը, ըստ որի՝ ՀՀ էներգետիկայի նախարարի հավաստմամբ` ՀՀ-ն գազը ՌԴ-ից գնում է 180 դոլարով, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ի (որի կազմում է մաքսային ծառայությունը) տվյալներով` գնման արժեքն իրականում 244 դոլար է:
Պատասխանելով, այն հարցին, թե ինչու են իշխանությունները թաքցնում թանկացման փաստը և նշում , թե դեռևս բանակցություններ են ընթանում, Մ. Մելքումյանը մեկնաբանեց.
«Բանակցություններ կան, որ ունեն կոմերցիոն բնույթ: Ռուսաստանը Հայաստանի հետ վարում է բանակցություններ, որի արդյունքի մասին չպիտի իմանան այլ երկրներ: Եթե Ռուսաստանն ունի յուրահատուկ մոտեցում, ենթադրվում է, որ դա արվում է կոմերցիոն նկատառումներից ելնելով՝ չնայած՝ սա խնդրի մի մասն է միայն: Գուցե թանկացման մասին իմանանք վաղը կամ մեկ ամիս հետո, բայց որ թանկացում լինելու է, դա ակնհայտ է»:

Նախորդ հոդվածը‘Գուլիտ. Ռոնալդուին քննադատում են նախանձից’
Հաջորդ հոդվածը‘Ա. Սաքունց. Զարմանալի է, որ Սերժ Սարգսյանը նոր է իմանում, թե ինչ է կատարվում’