‘Յակին. «Արդեն շփոթում եմ՝ քանի լեգեոներ կարելի էր ունենալ»’

715

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներների թույլատրվող թվի անորոշության մասին:

«Ես արդեն շփոթում եմ՝ ի՞նչ ձեւաչափ է ընտրվել հաջորդ մրցաշրջանի համար, ո՞ր կողմից, և ամենակարևորը՝ ինչո՞ւ են պատրաստվում փոփոխություններ անել:

Գերադասում եմ գլուխս զանազան կանխագուշակություններով ծանրաբեռնելու փոխարեն, շարունակել հանգիստ կատարել իմ աշխատանքը»,-ասել է Յակինը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն որոշեց սահմանափակումը «10+15» ձեւաչափով սահմանել, իսկ ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն շարունակում է պնդել «5+6» կամ «6+5» ձեւաչափի հաստատման օգտին:

Նախորդ հոդվածը‘Անկարան Եգիպտոսին 1 մլն դոլար է վճարել Հայոց ցեղասպանության մասին վկայող արխիվային փաստաթղթերի ոչնչացման դիմաց ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’