‘Յանուկովիչը մտադիր է խնդրել ԱՄՆ-ին՝ իրավական գնահատական տալ իրավիճակին Ուկրաինայում ‘

839

Վիկտոր Յանուկովիչը, որ հայտարարել է որպես Ուկրաինայի նախագահ՝ իր օրինակարգության մասին, մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով իրավական գնահատական տալ իրավիճակին Ուկրաինայում:

«Որքան ինձ հայտնի է, ԱՄՆ օրենսդրությունը արգելում է ֆինանսական օգնություն տրամադրել ցանկացած պետության կառավարությանը, որի օրինական ընտրված նախագահը տապալվել է ռազմական հեղաշրջման կամ մեկ այլ ապօրինի որոշման հետևանքով: Ես մտադիր եմ դիմել ԱՄՆ Կոնգրեսին, սենատին և գերագույն դատարանին՝ առաջարկելով իրավական գնահատական տալ այդ երկրի կառավարության գործողություններին: Դուք իրավունք չունեք, ձեր իսկ սեփական օրենքներով, գումար տրամադրել բանդիտներին»,- ասել է Յանուկովիչը Դոնի Ռոստովում կայացած ելույթի ժամանակ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Ուկրաինայի ճգնաժամն, անկասկած, հզոր հարված կհասցնի ԱՊՀ-ին’
Հաջորդ հոդվածը‘ Մալենա Մարդ. ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին’