‘Յան Պոուլսեն. Ռուբեն Հայրապետյանն է որոշում հավաքականի կազմը’

1190

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը դանիական թերթին հետաքրքիր հարցազրույց է տվել, որտեղ խոսել է հայկական ֆուտբոլի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասին.

«Էստոնիայի դեմ մրցավեճի ընդմիջմանը Ռուբեն Հայրապետյանը եկավ հյուրանոց և իր դժգոհությունն արտահայտեց Արթուր Ոսկանյանին մեկնարկային կազմում ընդգրկելու առիթով: Նա ինձ հարցրեց, թե որն է պատճառը, որ Արթուր Ոսկանյանը վնասվածքով ընդգրկվել է մեկնարկային կազմում, իսկ ես պատասխանեցի, որ ես եմ մարզիչը և ես ընտրում եմ մեկնարկային կազմը, իսկ դուք գլխավոր մարզչին: Ռուբեն Հայրապետյանը նայեց ինձ վրա, ասաց, որ ինքն է ընտրում Հայաստանի ազգային հավաքականի կազմը և նշեց, որ ես հեռացված եմ աշխատանքից»:

Footballcity.am

Նախորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյանն այցելել է ՊՆ քննչական ծառայություն ‘
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Տնտեսական աճ արձանագրած երկիրը ինչպե՞ս կարող է լքել 250 հազար մարդ ‘