‘Յացենյուկը խոստացել է Ռուսաստանին պատասխանել «Ղրիմ. Ոճիր և պատիժ» ֆիլմով’

1145

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայում կնակարահանեն «Ղրիմ. Ոճիր և պատիժ» ֆիլմը՝ ի պատասխան ռուսաստանյան «Ղրիմ. Ճանապարհ դեպի Հայրենիք» կինոնկարի: Այդ մասին տեղեկացրել է Интерфакс-Украина-ն:

Ուկրաինական կառավարության ղեկավարը արդարադատության նախարարությանը հանձնարարել է Հաագայի դատարան ուղարկել լրագրող Անդրեյ Կոնդրաշովի ֆիլմի թրեյլերը: «Կարևոր է, որ ամբողջ ֆիլմն էլ ուղարկվի Հաագայի դատարան, այդ ֆիլմով պետք է հետաքրքրվեն միջազգային դատախազներն ու քննիչները: Այն պատասխանում է հարցին, թե ով է հրահանգել գրավել Ղրիմի ուկրաինական տարածքը և խախտել միջազգային իրավունքը, և ով է դրա պատասխանատուն»,- ասել է Յացենյուկը:

«Россия 1» հեռուստատեսությունը մարտի 8-ին հեռարձակել է ֆիլմի ազդագիրը: «Ղրիմ. Ճանապարհ դեպի Հայրենիքը» լիամետրաժ վավերագրական ֆիլմ է , որը պատմում է 2014 թ. գարնանը թերակղզում ծավալված իրադարձությունների մասին: Նկարահանումները տևել են ութ ամիս, կատարվել են Ղրիմի տասնյակ բնակավայրերում: Ֆիլմի համար ՌԴ նախագահ Պուտինը երկու հարցազրույց է տվել, որոնցում, մասնավորապես, պատմում է Վիկտոր Յանուկովիչին փրկելու գործողության մասին:

Ֆիլմը «Россия 1» հեռուստատեսության եթեր դուրս կգա մարտի 15-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22.00: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մերկելը հրաժարվել է ժամանել Մոսկվա մայիսի 9-ին’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Եվրատեսիլ 2015-ի Don՛t Deny երգի պրեմիերան (տեսանյութ)’