‘Մերկելը հրաժարվել է ժամանել Մոսկվա մայիսի 9-ին’

993

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Վլադիմիր Պուտինի հրավերը՝  մայիսի 9-ին  Մոսկվայում մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսություններին:

Ինչպես տեղեկացրել է Մերկելի ներկայացուցիչը, Կարմիր հրապարակում ամենամյա շքերթին մասնակցելու փոխարեն՝ կանցլերը ծրագրել է Մոսկվա այցելել մայիսի 10-ին և մասնակցել անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:

Կանցլերի գրասենյակի մամլո քարտուղար Շտեֆան Զեյբերտի խոսքով՝ Մերկելը հնարավոր չի համարում ներկա գտնվել ռազմական շքերթին՝ կապված Ղրիմում և Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների հետ, սակայն նա ցանկանում է «արժանի կերպով և արժանապատվորեն» հարգանքի տուրք մատուցել զոհերին:

Ավելի վաղ Մոսկվա այցելելուց հրաժարվել են Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և ԱՄՆ նախագահները: Մասնավորապես՝ Բարաք Օբաման մերժումը բացատրել է իր ծանրաբեռնվածությամբ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առայժմ վերջնական պատասխան չեն տվել Կրեմլի հրավերին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հունաստանը Գերմանիայից ռազմատուգանք է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկը խոստացել է Ռուսաստանին պատասխանել «Ղրիմ. Ոճիր և պատիժ» ֆիլմով’