‘Տեղի է ունեցել Եվրատեսիլ 2015-ի Don՛t Deny երգի պրեմիերան (տեսանյութ)’

1927

Այսօր երեկոյան Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ներկայացրել է մայիսին Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացնող Don’T Deny երգը Genealogy խմբի կատարմամբ: 

Խմբում ընդգրկված են Մեծ Եղեռնը վերապրածների սերունդներ աշխարհի հինգ տարբեր աշխարհամասերից՝ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը և Մերի — Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաեւ Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը: 

«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը: Առաջին տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է:

Նախորդ հոդվածը‘Յացենյուկը խոստացել է Ռուսաստանին պատասխանել «Ղրիմ. Ոճիր և պատիժ» ֆիլմով’
Հաջորդ հոդվածը‘Պեպե. «Չեմ կարոտում Մոուրինյոյին»’