‘Յացենյուկ. Յանուկովիչն առաջարկել է սպասել Ազարովին ‘

919

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջարկել է տեղափոխել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ բանակցությունները մինչեւ վաղը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Արսենի Յացենյուկը: Նրա խոսքով, Յանուկովիչը նաեւ առաջարկել է հետ կանչել վարչապետ Ազարովին՝ Դավոսում անցկացվող գագաթնաժողովից, եւ միայն դրանից հետո շարունակել բանակցությունները: Բանակցությունների ընթացքում, նրա խոսքով, առաջարկ է հնչել անհապաղ հրավիրել Գերագույն ռադայի նիստ՝ հունվարի 16-ին ընդունված քաղաքացիների իրավունքները սահմանափակող խնդրահարույց օրենքները անվավեր ճանաչելու համար: 

Նախորդ հոդվածը‘Արոնյանը շարունակում է գլխավորել Վեյկ-ան-Զեեի մրցաշարային աղյուսակը’
Հաջորդ հոդվածը‘«Գալուստ Գյուլբենկյան» Հիմնադրամը 120 հզր եվրո-ի օգնություն կտրամադրի սիրիահայերին’