‘Յուժնո-Սախալինսկի եկեղեցում կրակ բացած անձը խոստովանական ցուցմունքներ է տվել’

908

Կիրակի օրը Յուժնո-Սախալինսկի Քրիստոսի հարության եկեղեցում 25-ամյա տղամարդը կրակ է բացել եկեղեցու այցելուների և ծառայողների ուղղությամբ: Երկու հոգի սպանվել է, վեցը վիրավորվել:Կրակողը չի փորձել թաքնվել և ձերբակալվել է պարեկապահակային ծառայության աշխատակիցների կողմից: Պարզվել է, որ 1989 թ. ծնված տղամարդը մասնավոր թիկնապահական հիմնարկի աշխատող է: Իրավապահ մարմինների աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ վերջերս երիտասարդը հետաքրքրվում էր ինչ-որ ուսմունքով, որն անհանդուրժող է այլ կրոնների հավատացյալների նկատմամբ:

 Ձերբակալվելուց հետո տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել:

Հետաքննության տվյալներով՝ կրակելու ժամանակ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Հանցագործը դեռ չի բացատրել իր արարքի դրդապատճառները: Նրա մեղսունակությունը որոշելու համար նշանակվել է հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն:

Զոհվածների ընտանիքները, Սախալինի մարզի ղեկավարի կարգադրությամբ, կստանան 2 միլիոն ռուբլի, վիրավորները՝ մեկական միլիոն:

 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ համագումար. Ո՞րն է ասելիքը’
Հաջորդ հոդվածը‘Դանակահարված տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է ‘