«Յուվենտուսը» զրկվեց 10 միավորից եւ նահանջեց 7-րդ տեղ

158

Թուրինի «Յուվենտուսը» ղեկավարության ֆինանսական խարդախությունների պատճառով զրկվեց 10 միավորից Իտալիայի ընթացիկ առաջնությունոււմ եւ նահանջեց 7-րդ տեղը։ Որոշումն ընդունել է Իտալիայի դաշնային վերաքննիչ դատարանը, հաղորդում է Football-Italia-ն։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատախազ Ջուզեպե Չինեն պահանջել էր 11 միավորից զրկել «Յուվենտուսին»։

Մինչեւ այս որոշումը «Յուվենտուսը» 69 միավորով երկրորդ տեղում էր։

Նախորդ հոդվածըՇոլցը խոստացել է զինել Ուկրաինան նաև հակամարտության ավարտից հետո
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգայի եզրափակիչի մրցավարը հայտնի է