Շոլցը խոստացել է զինել Ուկրաինան նաև հակամարտության ավարտից հետո

251

Ուկրաինան կշարունակի արևմտյան արտադրության սպառազենք ստանալ նաև հակամարտության ավարտից հետո, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ապագայում նույնպես մենք ստիпված կլինենք խոսելու անվտանգության երաշխիքների մասին, պարզ է։ Այդ անվտանգության երաշխիքները ներառում են նաև այն հարցը, թե ինչ չափով մենք ապագայում զենք կմատակարարենք  Ուկրաինային։ Պատերազմից հետո նույնպես Ուկրաինան արևմտյան սպառազենք կստանա»,- ասել է Շոլցը։

Այնուամենայնիվ, Գերմանիայի կանցլերը հավելել է, որ տեսանելի ապագայում Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի, նաև այն պատճառով, որ դաշինքի չափանիշները շատ պայմաններ են պարունակում, որոնք Կիևը հիմա չի կարող կատարել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ․ Արհմիությունները մեկնաբանել են վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանելու գաղափարը
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսը» զրկվեց 10 միավորից եւ նահանջեց 7-րդ տեղ