«Յուվենտուսը» նոր նախագահ ունի

212

60-ամյա իտալացի բիզնեսմեն Ջանլուկա Ֆեռերոն նշանակվել է թուրինյան ակումբի նոր տնօրեն։ Որոշումը կայացվել է բաժնետերերի ժողովին, որի ընթացքում հաստատվել է նաև նոր տնօրենների խորհուրդը, որի կազմը կպահպանվի մինչև 2025-ի հունիսի 30-ը։

«Այսօր ես ստանձնեցի «Յուվենտուսի» նախագահի պաշտոնը՝ մեծ հուզմունքով և մեծ հպարտությամբ: Իմ այս առաջին հրապարակային ուղերձում ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ինձ նախորդած նախագահներին, որոնցից մի քանիսի հետ անցկացրել եմ իմ կյանքի փուլերը։ Մասնավորապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Անդրեա Անյելիին։

Որպես նախագահ իմ առաջին միտքը այս թիմի երկրպագուներին է ուղղված, որոնք միշտ եղել են նրա ուժն ու սիրտը: Ես հնարավորություն ունեցա հանդիպելու և զրուցելու նրանցից մի քանիսի հետ և հասկացա, որ նրանք լի են կասկածներով ու վախերով, անհանգստացած են մեր ակումբի և թիմի ապագայով։

Ես ուզում եմ շատ պարզ լինել. Երբ ես ստանձնեցի այս պարտավորությունը, ես ստանձնեցի այն՝ իմ լավագույնն անելու գաղափարով: Այսօր ընտրված տնօրենների խորհրդի և նոր գործադիր տնօրենի հետ միասին մենք կաշխատենք կառուցել «Յուվենտուսի» համար իր անցյալին արժանի ապագա, փառավոր անցյալ, որն ընդգրկում է 125 տարի, որն այս ակումբին բերել է մարզական փառքի և ամենաուժեղ իտալական ակումբը դառնալուն»,-Ֆեռերոյի խոսքերն է մեջբերում թուրինցիների պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածըԶոհվել է տասնհինգ զինծառայող
Հաջորդ հոդվածըAusOpen. Նադալի սենսացիոն պարտությունը