Լավրովը և Բլինքենը այսօր հանդիպում են Ժնևում

366

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նոր բանակցությունները կկայանան հունվարի 21-ին Ժնևում։ Նրանց տեղակալներն այնտեղ արդեն հանդիպել են անցյալ շաբաթ, սակայն բանակցությունները մտել են փակուղի։

Ռուսաստանը և ԱՄՆ-ն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ բանակցությունների առարկայի շուրջ։

Այս շաբաթ Կրեմլը գրավոր պատասխան էր ակնկալում իր պահանջներին, սակայն պետքարտուղար Բլինքենը Լավրովի հետ հանդիպման է գալիս առանց այդ պատասխանի։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի ասել է, թե թող պատասխանը թեկուզ հաջորդ շաբաթ լինի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին
Հաջորդ հոդվածըԶելենսկին հակադարձել է Բայդենին