‘«Յուվենտուսը» և «Ռոման» կտուգանվեն իրենց երկրպագուների պահվածքի համար’

813

Թուրինյան ակումբը ստիպված կլինի 30 հազար եվրո տուգանք վճարել, իսկ «Ռոման»՝ 20 հազար:

Լիգայի կարգապահական կոմիտեն տուգանել է «Յուվենտուսին»: Թիմը ստիպված է վճարել 30 հազար եվրո «Ռոմայի» հետ հանդիպման ժամանակ երկրպագուների ոչ պատշաճ պահվածքի համար (3:2): Այս մասին տեղեկացնում է  Corriere dello Sport.-ը:

Հանդիպման պատգամավորները «Յուվենտուսի» տիֆոզիների կողմից նկատել են հետևյալ խախտումները. «Ռոմայի» ֆուտբոլիստների դեմ լազերային ցուցումների оգտագործում, ազդանշանային փոքր հրթիռների նետում հյուրերի ենթաբաժնի վրա, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի բռնություն, ինչպիսին «Ռոմայի» շտաբի ներկայացուցչին ապտակելն է տեխնիկական տարածքում:

Իր հերթին «Ռոման» նույնպես տուգանվել է 20 հազար եվրոյով այն բանի համար, որ երկրպագուները մարզադաշտ են նետել շշեր և  տարբեր պայթուցիկներ:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ձեւավորվել է ռեալ ուժ, որը կարող է հարցեր դնել եւ հարցեր լուծել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀԺԿ-ն կմասնակցի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին’