«Յուվենտուսը» 3 տարում 227 միլիոն եվրո է ծախսել Ռոնալդուի վրա

309

Թուրինի «Յուվենտուսը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ նախորդ երեք մրցաշրջանի համագործակցության վրա ծախսել է 227 միլիոն եվրո՝ տրանսֆերի գումար, աշխատավարձ եւ բոնուսներ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանը 36-ամյա ֆուտբոլիստն անցկացնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

2016-2020-ին հարձակվող Գոնսալո Իգուաինի վրա «Յուվենտուսը» ծախսել է 122 միլիոն եվրո, կիսապաշտպան Դուգլաս Կոստայի վրա՝ 87 միլիոն եվրո, կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի վրա՝ 73 միլիոն եվրո, կիսապաշտպան Աարոն Ռեմզիի վրա՝ 44 միլիոն եվրո, վինգեր Մարկո Պյացայի վրա 32 միլիոն եվրո, կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի վրա՝ 29 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՉիրո Իմոբիլեն վարակվել է կորոնավիրուսով
Հաջորդ հոդվածը«Ռեալի» 8 խաղացող վարակված է կորոնավիրուսով