«Ռեալի» 8 խաղացող վարակված է կորոնավիրուսով

368

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ու իսպանացի կիսապաշտպան Իսկոն վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ մի քանի օրերին Արքայական թիմում կորոնավիրուսով վարակվել էր 6 խաղացող եւ գլխավոր մարզիչի օգնականը։

Իսպանիայի առաջնության հերթական խաղում «Ռեալը» դեկտեմբերի 22-ին պետք է հյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին»։

18 խաղից հետո իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 43 միավորով առաջին տեղում է։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» 3 տարում 227 միլիոն եվրո է ծախսել Ռոնալդուի վրա
Հաջորդ հոդվածըՄի քանի խոսք «քննադատների» մասին. Ժիրայր Լիպարիտյան