Չիրո Իմոբիլեն վարակվել է կորոնավիրուսով

337

Հռոմի «Լացիոյի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Անցած շաբաթ Իմոբիլեն կնոջ հետ մասնակցել էր «Լացիոյի» սուրբծննդյան ընթրիքին։ Դրանից հետո Իմոբիելի կնոջ թեստը դրական էր եղել։ Իմոբիլեն ստիպված եղավ բաց թողնել «Ջենոայի» դեմ Իտալիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը (3:1)։ Այս շաբաթ արդեն դրական է Իմոբիլեի թեստի պատասխանը։

Նա բաց կթողնի նաեւ «Լացիոյի» վերջին հանդիպումն այս տարի։ Դեկտեմբերի 22-ին հռոմեական թիմը կհյուրընկալվի «Վենեցիային»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 15 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ 31-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի լիգայի ընտրական փուլի 6 խաղում խփել է 3 գոլ։

Նախորդ հոդվածը«Սեւիլիան» ու «Բարսելոնան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսը» 3 տարում 227 միլիոն եվրո է ծախսել Ռոնալդուի վրա