«Յուվենտուսի» անակնկալ պարտություն կեց (տեսանյութ)

135

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում ընդունեց «Ուդինեզեին» և անսպասելիորեն պարտվեց 0-1 հաշվով: Խաղի միակ գոլը 25-րդ րոպեին խփեց հյուրերի արգենտինացի պաշտպան Լաուտարո Ջանետին:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 24 խաղից հետո 53 միավորով երկրորդն է, 7 միավոր է զիջում առաջատար «Ինտերին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Ուդինեզեն» 24 խաղից հետո 22 միավորով 15-րդն է:

Ա Սերիա, 24-րդ տուր

«Յուվենտուս» — «Ուդինեզե»՝ 0-1 (տեսանյութ)

Լաուտարո Ջանետի, 25

Նախորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Մաթեւոսյանական դպրոցը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ․ ունենք երկու զոհ եւ վիրավորներ